Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հերիք է մի քիչ ուժ զգան՝ կատու են դառնալու

Հերիք է մի քիչ ուժ զգան՝ կատու են դառնալու
08.05.2024 | 17:46

Իմացեք, միայն մայիսի 9-ով ամեն բան չի կարգավորվի, վաղվա օրը դեռ հաղթանակի օրը չի, Նիկոլն իր չարիքն ու մեթաստազներն էնքան խորն է տարածել մեր ժողովրդի մեջ, որ մի օրով հարցը չի լուծվի: Ավելին՝ Նիկոլի տեսակը գնալու է վաբանկ, դա տեսել ենք 2008-ի մարտի 1-ին: Ինքը միշտ արյուն է ուզում, միշտ քեն ու ոխ է շնչում:

Միաժամանակ, էդպիսիները վախկոտ են: Այո, կդիմադրեն. անցավ՝ անցավ: Բայց, հերիք է մի քիչ ուժ զգան դիմացից, կատու են դառնալու: Չվախենաք, չընկրկեք, մենք այլընտրանք չունենք: Նիկոլը պետք է հեռանա կամ հեռացվի:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2075

Մեկնաբանություններ